Գնայիր բանավեճի, նայեիր ՔՊ-ի թեկնածուի աչքերին և ասելիքդ ճպցնեիր. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրանական քարոզարշավի կարգախոսը «Ասե՛ք, կանենք»։ Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ խնդիրը այն չէ, որ երևանցին պետք է ամեն ինչ ասի և ցույց տա և իրենց քաղաքական թիմը չգիտի խնդիրները։

«Այս կարգախոսով մենք երկու իմաստ ենք ընդգծում։ Դրանցից առաջինը հետևյալն է, որ Երևան քաղաքում ասողը Երևան քաղաքի ընտրողն է։ Ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու։

Եվ երկրորդը՝ համայնքի, մայրաքաղաքի, ոգու ամենակարևոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցայնությունը և մենք ուզում ենք, որ երևանցին, ինչպես մասնակցել է Երևանի հիմնադրմանը, զարգացմանը, այնպես էլ մասնակցի Երևանի նոր ծաղկունքին, նոր ծննդին, նոր վերելքին։ Դրա համար ենք ասում՝ Ասե՛ք, կանենք»,,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադառնալով քաղաքապետի այն թեկնածուներին, որոնք չմասնակցեցին նախորդ օրը կայացած հեռուստատեսային բանավեճին։

«Մեզ ասում են՝ նախկիններից չեք տարբերվում. Բայց դուք չեք տարբվերվում նախկիններից, բա նախկինը ո՞նց է լինում: Էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավեճի չենք գնում, մենք բանավիճելու բան չունենք: Դա մաքուր ընտրակեղծարարի, բռնակալի, ուզուրպատորի, դավադիրի մոտեցում է: Ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ: Բանավեճը հարգանք է նաև քաղաքական մրցակիցների նկատմամբ:

Մեկ ուրիշ բանավեճի չգնացող էլ երևանցիներին կոչ է անում, թե բա ձեր քվեներով կրակեք: Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր քո խոսքով: Դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք:

Մեկ ուրիշ բանավեճի չգնացող էլ երևանցիներին կոչ է անում, թե բա ձեր քվեներով կրակեք: Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր քո խոսքով: Դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, ա՛յ վախկոտ դասալիք»։

Մանրամասները՝ տեսանյութում։