Բոլորն անցողիկ են, Երևանը հավերժ է․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Այս քարոզարշավի ժամանակ մենք հայտարարում էինք, որ ընտրություններին մասնակցում են ուժեր, որ ֆինանսավորվում են Ռուսաստանից, ուղղորդվում և հրահանգավորվում են կրեմլից: Մենք չէինք հստակեցնում, թե դրանք որ ուժերն են։ Ռոբերտ Քոչարյանի խոսնակներից մեկը հստակեցրել է, թե դրանք որ ուժերն են»,- այսօր այս մասին քարոզարշավի ամփոփիչ հանդիպման ընթացքում նշեց «Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտարարությունը, թե այն ուժերը, ովքեր կընտրեն Տիգրան Ավինյանին, Դավիթ Խաժակյանին, Արտակ Զեյնալյանին, Տիգրան Խզմալյանին՝ նրանք ընտրում են Էրդողանին և Ալիևին։

«Յուրաքանչյուրը, հատկապես արցախցիները պիտի իմանային, որ ես ոտքս կորցրել եմ Արցախ-ադրբեջանական ճակատում, պետք է, որ իմանան, որ ես վիրավորվելուց հետո ձեռնափայտերով վերադարձել ու շարունակել եմ պայքարը, պետք է իմանար, որ ես 2016թ. Ապրիլյան և 2020թ պատերազմներին մասնակցել եմ անմիջականորեն՝ տեղում, հեռակա՝ գրիչով, և եթե մնացածների համար թեժ պատերազմն ավարտվել է, այն ինձ համար շարունակվում է։ Եվ ինձ կարելի՞ է վերագրել  «սև»-ություն կամ, որ ես ծառայում եմ Ալիևին կամ Էրդողանի՞ն։ Գնահատեք ինքներդ, թե ով է ում ծառայում։

Այս ուժերը, որոնք գուժում են իշխանափոխության մասին, ինչ են տալու Լաչինի միջանցքի դիմաց․․․ փոխանակվելու է Լաչինի միջանցքը՝ Մեղրիի միջանցքի հետ։ Եթե իշխանությունը տվեցիքն այդ ռուս-ադրբեջանական-թուրքական գործակալներին, Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում՝ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում»,- նշեց Զեյնալյանը։

«Բոլորն անցողիկ են, Երևանը հավերժ է»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։