Տեղ գյուղում ապրիլի 11-ին վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր պացիենտի վիճակն էլ օրեցօր ավելի կայունանում և դեպի ապաքինում է գնում։ Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում։