Էրդողանը Մոսկվային, Բաքվին և Երևանին քառակողմ հանդիպման է հրավիրել Ղարաբաղի հարցով
Քաղաքականություն
16.09.2023 | 14:46Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ հրավիրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ քառակողմ հանդիպում անցկացնելու Ղարաբաղի հարցով․ գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ, իմ մասնակցությամբ և Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասել է Էրդողանը ԱՄՆ մեկնելուց առաջ հրավիրած ճեպազրույցի ընթացքում։
Էրդողանը նշել է, որ մտադիր է քննարկել Ալիևի հետ հանդիպումը։ Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել։