ՏԿԵ փոխնախարարը ՀԲ-ի և SIDA-ի պատվիրակությունների հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մանրամասները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում են՝ քննարկելու SIDA-ի դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» (Հայաստան, RESILAND) ծրագրի մանրամասները։

Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ ամենատարբեր ժամանակներում Տարածքային կառավարման նախարարությունը Համաշխարհային բանկի հետ բազմաթիվ հաջողված ծրագրեր է իրագործել ջրամատակարարման, համայնքային զարգացման, ճանապարհաշինության և այլ որոտներում։ Նրա խոսքերով՝ ևս մի ծրագրի շուրջ աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս։

ՏԿԵ նախարարի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկը նմանատիպ ծրագրեր իրականացրել է այլ երկրներում ևս, որտեղ հաստատապես եղել են լավ լուծումներ և հույս հայտնել, որ այդ երկրների փորձառությունը շատ օգտակար կլինի Հայաստանի համար։

Որքան էլ նախագիծն առնչվում է շրջակա միջավայրին, ՏԿԵ փոխնախարարի խոսքերով, ոչ պակաս կարևոր է այդ միջավայրի կառավարումն ու զարգացումը համայնքային ու մարզային համատեքստում։

Պատվիրակության ղեկավար, առաջադրանքի թիմի ղեկավար և բնապահպան Ֆիսեհա Աբիսան իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ներկայացնելով, որ իրենց առաքելության նպատակն է քննարկել ծրագրի շրջանակը, կառուցվածքը, բաղադրիչները, գնահատել ինստիտուցիոնալ կարողությունները։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի նախագիծն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։

Վաչե Տերտերյանը և ՀԲ ներկայացուցիչը վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը կլինի շարունակական։