475 ընտրատեղամաս լիովին պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին. ԿԸՀ նախագահը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Երևանի ավագանու գալիք ընտրությունները 2022 թվականին ձևավորված ԿԸՀ ներկայիս կազմի համար մեծությամբ առաջինն են: Հետևաբար, կարևորելով այդ հանգամանքը՝ կառույցն ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսել է ավելի վաղ, քան դրանք նշանակվել են օրենքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին, Հայաստան ժամանած դիտորդներին, տարբեր երկրների ԿԸՀ ներկայացուցիչներին և լրագրողներին ներկայացնելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացված աշխատանքները։

ԿԸՀ-ն ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսել է դեռ տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրեց, որ ընտրությունների ավտոմատացված համակարգը Հայաստանում գործարկվում է 2007 թվականից։ Ընտրական օրենսգրքով ամրագրված ընտրական գործիքների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային համակարգերը տարեցտարի ավելացել են։

Ըստ այդմ՝ կարևոր գործիքներից են մասնագիտացված դասընթացներին մասնակցելու հայտերի առցանց ընդունման, դասընթացների կազմակերպման, անցկացման և ամփոփման համակարգը, դասընթացներին մասնակցելու դիմումներին առցանց հետևելու համակարգը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման և նշանակման համակարգը, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների և տեղական դիտորդների հայտերի առցանց ընդունման և վկայականների տրամադրման համակարգը, կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրական ցուցակների, արտաքին գովազդային վահանակների համար հայտերի, գույքի և եկամուտի հայտարարագրերի առցանց ներկայացման համակարգը, ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների մասնագետների ռեեստրի վարման համակարգը, ընտրողների կենտրոնական տեղեկատվական համակարգը, քվեարկության օրը ընտրատեղամասերում քվեարկողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։

«Քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը հեռարձակվելու է առցանց Երևանի բոլոր՝ 45 տեղամասային կենտրոններից՝ իրական ժամանակում, որին յուրաքանչյուր ոք կարող է հետևել նույնիսկ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով: Իսկ 20։00-ից հետո կարելի է հետևել քվեարկության արդյունքներն ամփոփելու գործընթացին։ Այսօրվանից արդեն իսկ առցանց հեռարձակվում է ընտրատեղամասերի կահավորման գործընթացը, և բոլոր ցանկացողները կարող են հետևել այդ պրոցեսին։ Հայաստանում կուսակցությունները, դաշինքները համամասնական ցուցակները ներկայացնելիս հնարավորություն են ստանում դա անել առցանց, այսինքն՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալը մուտքագրելուց հետո համակարգը մնացած անձնական տվյալները տեղադրում է ավտոմատ»,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանի հավաստմամբ՝ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր է ԿԸՀ պաշտոնական կայքում մեկ րոպե պարբերականությամբ հրապարակել քվեարկության արդյունքների մուտքագրման տվյալները։ Նշված համակարգի միջոցով մոտավորապես 22։00-ից կամ 23։00-ից սկսած, երբ արդյունքները տեղամասերից կհասնեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, հնարավոր կլինի առցանց հետևել արդյունքների ամփոփման գործընթացին։

Հովակիմյանը շեշտեց, որ ընտրական գործընթացներում մատչելիության ապահովումն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, ուստի ԿԸՀ-ն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքը։ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ԿԸՀ կայքում մատչելիության գործիքակազմն ամբողջությամբ գործարկվել է։ Նիստերի հեռարձակումը կատարվել է ժեստերի լեզվի թարգմանությամբ, իրականացվել է էլեկտրոնային ուսուցում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքին վերաբերող սոցիալական գովազդներ ու անիմացիոն ֆիլմեր։

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։ ԿԸՀ-ն և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ գույքագրել և ուսումնասիրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ իրականացնելով դրանց մատչելիության գնահատում և ընտրելով առավել մատչելիները, որոնց ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում։

«Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները, համաձայն Ընտրական օրենսգրքի կարգավորումների, իրավունք ունեն իրենց հիմնական տեղամասը փոխել և ընտրել իրենց համար նախընտրելի տեղամաս։ ԿԸՀ կայքում տեղադրված է նաև համապատասխան ընտրատեղամասերի ինտերակտիվ քարտեզը։ Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար տպագրվել են առանձին ձեռնարկներ՝ թույլ տեսողություն ունեցողների համար խոշոր տառաչափով, իսկ կույրերի համար՝ բրայլյան տպագրությամբ։ Նման ընտրողների ինքնուրույն քվեարկելու համար պատրաստվել և բոլոր ընտրատեղամասերին հատկացվել են բրայլյան ստվարաթղթե հատուկ կաղապարներ»,- ասաց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահի տեղեկացմամբ՝ 475 ընտրատեղամասերում փակցվելու են ընտրողների համար պատրաստված քվեարկության կարգը պարզաբանող պաստառներ, որոնք հինգ քայլերի միջոցով բացատրում են, թե ինչ պետք է կատարեն ընտրողները տեղամաս մուտք գործելուց հետո։ Տպագրվել և շահառուներին են հատկացվել Ընտրական օրենսգիրք ու մասնագիտական ձեռնարկներ։ Հանրային իրազեկման նպատակով պատրաստվել են չորս սոցիալական հոլովակներ, որոնք ներկայումս Երևանում և ՀՀ-ում սփռվող հեռուստաընկերությունների կողմից պարբերաբար հեռարձակվում են։ Գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման և կուսակցությունների ու դաշինքների միջև արտաքին գովազդային վահանակների բաշխման համակարգերի համակցումը հնարավորություն է տվել Երևանում 14 քաղաքական ուժերի միջև բաշխել 3000 վահանակ։ Թեև վահանակների զգալի մասը կուսակցությունները չեն իրացրել, սակայն այդ կապակցությամբ ԿԸՀ-ն քաղաքական ուժերից որևէ բողոք չի ստացել։

Երանի ավագանու ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություններ և մեկ կուսակցությունների դաշինք։ Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։