Կնախաձեռնվեն Հայաստանի և Չինաստանի դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման նախագծեր

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:

«Բազմաթիվ ուղղություններով ունենք բավականին հաջող համագործակցություն և շատ անելիքներ, որոնց զարգացումը մեր օրակարգում է: Վստահ եմ՝ համագործակցության ներուժն ընդլայնման մեծ հեռանկար ունի»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը ընդգծել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում բուհական կրթության կազմակերպման լավագույն փորձը հատկապես Ակադեմիական քաղաքների ստեղծման առումով։ Նախարարը նշել է, որ ՀՀ-ում մեկնարկել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը և հայկական կողմի համար փորձի փոխանակման հնարավորությունը կարևոր է:

Խոսելով մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության մասին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-չինական գրական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման ծրագրերի համատեղ իրագործումը: Նշվել է, որ կնքված հուշագրերի համաձայն՝ կողմերը համատեղ կնախաձեռնեն Հայաստանի և Չինաստանի դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման նախագծեր` ընդհանուր առմամբ թարգմանելով և հրատարակելով համատեղ 50 ստեղծագործություններ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: