Էրդողանն ազատվում է իր 14 խորհրդականներից

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում ընդդիմադիրները քննադատում են խորհրդականների թվի պատճառով, պահանջել է նրանցից 14-ի հրաժարականը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ խորհրդականների թվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Այշե Նուր Բահչեքափըլն, պրոֆեսոր Իբրահիմ Սարաջօղլուն, որը հայտնի է բնական մեթոդներով բուժումներով, արդարադատության նախկին նախարար Ֆահրի Քասըրգան և նախկին լրագրող Իլնուր Չևիկը։

Երբ լրատվամիջոցները տեղեկացնում էին Էրդողանի խորհրդականների հեռանալու մասին, պարզ չէր, թե ինչու է Թուրքիայի նախագահը նման որոշում կայացրել։ Սակայն սյունակագիր Հանդե Ֆիրաթն իշխանամետ Hürriyet-ում հայտնում է, որ Էրդողանի որոշումը՝ բաժանվել իր 14 խորհրդականներից, հիմնված է երիտասարդներ հավաքագրելու նրա մտադրության, ինչպես նաև փոփոխությունների ցանկության վրա: Ֆիրաթը նշում է, որ խորհրդականների մեծ մասի տարիքը 65 տարեկանից բարձր է, և որ 14-ից յուրաքանչյուրը կանչվել է Էրդողանի որոշման մասին իրենց տեղեկացվելու։ Նրանց խնդրել են հրաժարականի դիմում ներկայացնել:

Հայտնի չէ, թե Էրդողանը քանի խորհրդական ունի, սակայն նախագահի քննադատներն ասում են, որ նա վատնում է հարկատուների փողերը նրանց աշխատավարձերի վրա, և նշում, որ նրանք համապատասխան որակավորում չունեն՝ նախագահին որպես խորհրդական ծառայելու համար:

Էմմա Չոբանյան