Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 4 սեթում ուժեղ գտնվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչից՝ 2:6, 6:2, 6:3, 7:5։ Մրցախաղը տևեց 3 ժամ 2 րոպե։ 38-ամյա Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ պարտվեց Australian Open-ի եզրափակիչում։ 38-ամյա սերբ թենիսիստն …