Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում Ազգային ժողովի (Սկուպշչինայի) շենքի առջև անցկացված հանրահավաքում հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին։ Նա ընդգծել է, որ միշտ գործել է բացառապես իր ժողովրդի շահերից ելնելով։

«Վերջին 14 տարիների ընթացքում յուրաքանչյուր պահին հավատարմորեն ծառայել եմ ձեզ։ Ասում էին, որ ես երբեք չեմ հեռանա այս պաշտոնից։ Նրանք սխալվում են. սրանք Սերբիայի նախագահի պաշտոնում իմ վերջին օրերն են»,- ասել է Վուչիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգրադում մեկնարկել է «Սերբիա՝ մեկ ընտանիք» խորագրով զանգվածային հանրահավաքը՝ ի աջակցություն նախագահ Ալեքսանդր Վուչիչի քաղաքական կուրսի և իշխող Սերբական առաջադիմական կուսակցության։ Նշվում է, որ Սկուպշչինայի շենքի առջև անցկացվող հանրահավաքը կազմակերպվել է աշնանը նախատեսված ընտրություններին ընդառաջ։

Ավելի վաղ «Սերբիագազ» պետական գազային ընկերության դիտորդ խորհրդի նախագահ, Սերբիայի նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել էր, որ Վուչիչը չի առաջադրվի նոր նախագահական ժամկետի համար։ Նրա խոսքով՝ պաշտոնը թողնելուց հետո էլ Վուչիչը կշարունակի ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին։