Քվեարկությունը գաղտնի է, բայց ընտրակեղծարարները մշտապես փորձում են այն վերահսկելի դարձնել։ Ընտրությունից ընտրություն նրանք նոր եղանակներ են մշակում, սակայն խնդրի էությունը չի փոխվում․ փոխվում են միայն մեթոդներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց կանխարգելման օրենսդրական գործիքները։ Մենք ուսումնասիրել ենք 2021 թ. Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրը ընտրատեղամասերում արձանագրված ամենատարածված խախտումները՝ հիմնվելով «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Ժողովրդավարական …

