Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են Դաղստանով անցնող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի  արևմտյան երթուղու զարգացման վերաբերյալ եռակողմ արձանագրություն․ գրում է kommersant.ru-ն։

2026 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային վարչակազմերի ղեկավարների հանդիպումը։

Ռուսական կողմը ներկայացրել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը, իրանական պատվիրակությունը՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղիների վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Ջաբարալի Զաքերին, իսկ ադրբեջանական կողմը՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ռովշան Ռուստամովը։

Բանակցությունների մասնակիցները նշել են բեռնափոխադրումների դրական աճը։ Օլեգ Բելոզյորովի խոսքով՝ ընթացիկ տարվա հունիսին Աստարայի սահմանային անցակետով տարանցման ծավալները զգալիորեն աճել են։

«Հունիսին Աստարայով տեղափոխվել է 555 TEU (քսանֆուտանոց համարժեք կոնտեյներ), ինչը 3,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 47,5 հազար տոննա, ինչը 50 տոկոս աճ է։ Բացի այդ, 2026 թվականի առաջին կիսամյակում դեպի հարավ հիմնական բեռնատեսակներով փոխադրվել է 264 հազար տոննա բեռ, ինչը մոտ 27 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- հայտարարել է ՌԺԴ-ի ղեկավարը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Աստարայով Իրան է արտահանվել 65 հազար տոննա հացահատիկ, ինչը ավելի քան չորս անգամ գերազանցում է մեկ տարի առաջվա ցուցանիշը։

Հանդիպման արդյունքներով ստորագրված արձանագրությամբ երեք կողմերը վերահաստատել են երթուղու առևտրային գրավչությունը հետևողականորեն բարձրացնելու պատրաստակամությունը։ Նրանք նաև համաձայնեցրել են հետագա համագործակցության սկզբունքները, որոնց առանցքում կլինի թվային տրանսպորտային միջանցքի ձևավորումը։ Դրա համար նախատեսվում է միավորել տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգերը և աստիճանաբար հրաժարվել բեռնափոխադրումների թղթային փաստաթղթաշրջանառությունից։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին անցնում է Ռուսաստան–Ադրբեջան–Իրան–Պարսից ծոց–Հնդկաստան ուղղությամբ։ Հիմնական տրանսպորտային հանգույցներն են Աստրախանը, Մախաչկալան (Ռուսաստան), Բաքուն (Ադրբեջան), Ռեշտը և Բենդեր-Աբբասը (Իրան)։ Երթուղում կիրառվում են փոխադրումների տարբեր տեսակներ՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային և համակցված։