Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան։ Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը եղել է Երևանի ռեստորաններից մեկում։ 59-ամյա Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005 թվականին։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկացին անցկացրել է 59 մենամարտ, տարել 50 հաղթանակ ու կրել 7 պարտություն։

