Վերաքննիչ դատարանը մեղմացրել է Մարին Լը Պենի դատավճիռը․ նա կկարողանա մասնակցել Ֆրանսիայի 2027թ․ նախագահական ընտրություններին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը Պենի դատավճիռը Եվրոպական խորհրդարանի միջոցները չարաշահելու մասով, սակայն մեղմացրել է ընտրություններին նրա մասնակցելու արգելքի հետ կապված կետը, գրում է Meduza-ն։

Լը Պենը դատապարտվել էր 100,000 եվրո տուգանքի և երեք տարվա ազատազրկման, որոնցից երկուսը՝ պայմանականորեն, և պարտավորվել էլեկտրոնային թևնոց կրել։ Դատարանը նաև նրան զրկել էր ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից 45 ամսով, որոնցից 30-ը՝ պայմանականորեն։ Ընտրովի պաշտոն զբաղեցնելուց զրկվելու հետհաշվարկը սկսվել  է 2025 թվականի մարտի 31-ից։

France 24-ը նշում է, թե սա նշանակում է, որ ծայրահեղ աջ առաջնորդը կկարողանա մասնակցել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։ Նա, սակայն, պարտավոր կլինի էլեկտրոնային թևնոց կրել քարոզարշավի ընթացքում, ինչը կդժվարացնի այդ գործընթացը թե՛ քաղաքական, թե՛ ճանապարհորդության տեսանկյունից։

Դատարանի որոշումից առաջ Լը Պենը բազմիցս հայտարարել էր, որ չի ցանկանում քարոզարշավ անցկացնել էլեկտրոնային թևնոցով։ Քաղաքական գործիչը խոստացել է ավելի ուշ մեկնաբանել դատարանի որոշումը։ Ակնկալվում է, որ Լը Պենը կհայտարարի՝ մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, թե՞ ոչ։

Դատարանը Եվրոպական խորհրդարանի միջոցների չարաշահման գործով վճիռը հրապարակել էր 2025 թվականի մարտին։ Այնուհետև Մարին Լը Պենին արգելվել էր հինգ տարով առաջադրվել ընտրովի պաշտոնում, ինչը փաստացի արգելում էր նրան մասնակցել 2027-ի նախագահական ընտրություններին։

Լը Պենը նախագահի պաշտոնում առաջադրվել է 2012, 2017 և 2022 թվականներին, մտադիր էր մասնակցել նաև 2027 թվականի ընտրարշավին։ Վճռի հրապարակման պահին նա նախընտրական հարցումներում ֆավորիտ էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի