Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը․ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետը նախկինում և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ պաշտպանել է «Արարատ»-ի գույները: Որպես մարզիչ նա աշխատել է նաև «Կոտայք»-ում, «Արցախ»-ում, «Ուրարտու»-ում, «Ալաշկերտ»-ում, «Գանձասար»-ում և «Նոա»-ում: Հիշեցնենք, «Արարատ»-ն իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 24-ին՝ Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելով …

