Հատուկջոկատայինները սկսել են գրոհել «Կրոկուս սիթի հոլը», որտեղ բարիկադավորվել են հարձակվողները

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները և Ազգային գվարդիան ներխուժել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի շենք, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, հաղորդում են «112» և «Օստորոժնո նովոստի» Telegram ալիքները, փոխանցում է Մեդուզան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինված անձինք կարող էին բարիկադավորվել շենքում և իրականացնել ահաբեկչություն։ Թե քանի հոգի են նրանք, ստույգ հայտնի չէ։ Հաղորդվում էր երեքից հինգ զինված անձի մասին։

Շենքը շրջափակված է, ներսում կրակոցներ են լսվում, գրում են Telegram ալիքները։ Դեպքի վայր ժամանած բժիշկները շտապ հոսպիտալացրել են տուժածներին։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փակում են համերգասրահի հարակից ճանապարհները։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցների մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջադեպի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: