Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքները «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությանը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Թուրքիայի ԱԳ նախարարը զանգահարել է Սերգեյ Լավրովին և նախագահ Էրդողանի անունից ցավակցություն հայտնել Ռուսաստանի ժողովրդին «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և արտահայտել արյունալի ահաբեկչության անվերապահ դատապարտումը»,- գրել Է Զախարովան Telegram-ի իր ալիքում:Ադրբեջանի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեպքի առնչությամբ ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խորապես ցնցված եմ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության լուրից։

Խստորեն դատապարտում եմ այս ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն ևս ցավակցություն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցների մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Ռուս պաշտոնյաները «Կրոկուս սիթիի» վրա հարձակումն ահաբեկչություն են որակել։

Նախնական տվյալներով՝ 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից: