Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հայեցողական հիմնադրամից ռեկորդային՝ 59,5 մլն դոլար է ծախսել

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին նշանակված ՏԻՄ ընտրություններից առաջ իր օգտագործման համար հատկացված հայեցողական հիմնադրամից միայն փետրվարին ծախսել է ռեկորդային՝ 1,9 միլիարդ լիրա (59,5 միլիոն դոլար), գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Դենիզ Յունջելը նշել է, որ գումարը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 238 տոկոսով։ Գումարը ռեկորդային է նախագահի գրասենյակի ամսական ծախսերի համար՝ մարտի 31-ին նշանակված ՏԻՄ ընտրություններից մեկ ամիս առաջ։

Յունջելն ընդգծել է, որ նախագահականը 2023 թվականի փետրվարին իր հայեցողական բյուջեից ծախսել է 370 միլիոն լիրա, և այս տարի գրանցված հինգ անգամ աճը աննորմալ է։ Ընդդիմադիր գործիչը նշել է, որ երկրի Սահմանադրության համաձայն՝ այդ միջոցները չեն կարող օգտագործվել անձնական ծախսերի և նախընտրական քարոզչության համար։

«Չնայած Սահմանադրությունը սահմանափակում է դա, սակայն նախագահի հանդեպ մեր անվստահությունն այնքան արմատացած է, որ դժվար է հավատալ, որ բյուջեն չի չարաշահվել տեղական ընտրությունների քարոզարշավում»,- ասել է Յունջելը:

Նա նաև խորհրդարանական հարցում է ներկայացրել նախագահի հայեցողական ծախսերի կասկածելի աճի վերաբերյալ։

Նախագահին, կառավարությանը կամ պետական մարմիններին պետական բյուջեից տարեան հայեցողական միջոցներ են հատկացվում։

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նախագահի պաշտպանության հարցերի գրասենյակը 2024 թվականի հունվարին ծախսել է 251,4 միլիոն լիրա։

Էմմա Չոբանյան