ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի: Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը …

