Փետրվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Դեման Մուհամեդ Համարիին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Համարիին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Մավրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման: Հանդիպման ընթացքում …

