Բաղդադի կողմից PKK-ի արգելքը հաղթանակ է Իրաքի և Թուրքիայի համար և նախազգուշացում Իրանին․ Al Monitor-ի անդրադարձը

Լուրեր

30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
29.05.2026 | 20:44
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
Բոլորը

Բաղդադի կողմից Անկարայի վաղեմի պահանջի կատարումը՝ արգելել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությունը, արտացոլում է Իրաքի ջանքերը՝ մեծացնելու իր ազդեցությունը հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության և գործողությունների վրա՝ միաժամանակ թուրքական կողմին քաղաքական ծածկույթ տրամադրելով խմբավորման վրա հարձակվելու համար:

Անցյալ հինգշաբթի Իրաքը, հյուրընկալելով թուրքական բարձրաստիճան պատվիրակությանը, հայտարարեց PKK-ի արգելքի մասին՝ ազդարարելով Անկարայի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու մտադրությունների ուժեղ ժեստի մասին, ասվում է Al Monitor-ի անդրադարձում՝ նվիրված Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակության Իրաք այցին ու երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

PKK-ն, որն Անկարայի, Վաշինգտոնի և Եվրամիության կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, կենտրոնացած է Իրաքյան Քուրդիստանում, որտեղ Թուրքիան կանոնավոր օդային հարվածներ է հասցնում և հարյուրավոր ռազմական հենակետեր պահում: Իրաքը, սակայն, այն չի ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Իրաքը քննադատել է PKK-ի և Իրաքյան Քուրդիստանում թուրքական ռազմական ներկայության դեմ թուրքական հարվածները՝ որպես իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:

Ինչ է փոխվել Իրաքի դիրքորոշման մեջ

«Կարծում եմ՝ գաղափարն այն է, որ Իրաքի կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ լրջորեն է վերաբերվում թուրքական կողմում, ինչպես նաև նրա սահմաններում անվտանգության իրադրության բարելավմանը»,- լրատվամիջոցին ասել է Բաղդադում բնակվող քաղաքական վերլուծաբան, The Century հիմնադրամի անդամ Սայադ Ջիդայը։

Նա նշել է, որ մեծացնելով Թուրքիայի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ Բաղդադը նաև ձգտում է կանխել Թուրքիայի «միակողմանի» ռազմական գործողություններն Իրաքում։

«Հետևաբար, PKK-ն պաշտոնական արգելելը, թուրքական անվտանգության ուժերի և թուրքական կառավարության հետ ավելի սերտ համագործակցությունը տարածքի ինքնիշխանությունը և վերահսկողությունը վերականգնելու փորձ են»,- ասել է քաղաքագետը։

Համատեղ հայտարարության համաձայն՝ երկու երկրները հանձնաժողով են ստեղծում՝ ահաբեկչության դեմ իրենց համագործակցությունը մեծացնելու համար:

New Lines ինստիտուտի ավագ տնօրեն Նիկոլաս Հերասը նշել է, որ այդ քայլը կարող է ընդլայնել Իրաքի իշխանությունն այդ տարածաշրջանում:

«Թուրքիայի ռազմական արշավը հյուսիսային Իրաքում ապակայունացնում է Քուրդիստանը այն ժամանակ, երբ Իրաքի կառավարությունը Բաղդադում փորձում է ամրապնդել վերահսկողությունն այդ տարածաշրջանի նկատմամբ»,- ասել է նա լրատվամիջոցին։

Սայադ Ջիյադն էլ կարծում է, որ Իրաքի կառավարությունը, սահմանափակելով PKK-ի՝ «Իրաքում ազատ գործելու հնարավորությունը», կարող է նվազեցնել թուրքական միջամտությունները տարածաշրջանում և, միգուցե, թուրքական զորքերը դուրս գան Իրաքից։

Բայց Իրաքի այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Անկարան մեծացնում է Հյուսիսային Իրաքի Քուրդիստանում նոր գործողություն սկսելու իր սպառնալիքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հաջորդ ամիս Բաղդադ կատարելիք այցից առաջ: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Էրդողանն Իրաք է մեկնելու մայիսի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո։

Նոր անդրսահմանային գործողություն

Անկարայում գործող Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ORSAM) Իրաքագիտության բաժնի համակարգող Բիլգայ Դումանը լրատվամիջոցին ասել է, որ այս քայլը, անշուշտ, կթեթևացնի Թուրքիայի աշխատանքը Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերի դեմ պարբերաբար անցկացվող անդրսահմանային ռազմական գործողությունների ժամանակ։ Նա նշել է, որ հատկապես երկու շրջաններ են խնդրահարույց Թուրքիայի համար՝ Զափն ու Գարան, և Անկարան, հավանաբար, օգնություն կխնդրի Իրաքից այստեղ իր գործողությունների համար։

«Թուրքիայի գործողությունները PKK-ին մղեցին դեպի հարավ՝ դեպի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանները՝ այդ կազմակերպությունը վերածելով Բաղդադի համար սպառնալիքի»,- ասել է Դումանը։

«Եթե մենք ահաբեկիչներին (PKK-ի զինյալներին) պահենք մեր սահմաններից առնվազն 30-40 կիլոմետր հեռավորության վրա, դա կապահովի և՛ մեր ազգի, և՛ մեր սահմանների անվտանգությունը»,- ավելի վաղ ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ խոսելով թուրք պաշտոնյաների կողմից առաջարկվող անվտանգության միջանցքի մասին, որը ձգվելու է Իրաքի ու Սիրիայի սահմաններում։

Գյուլերը, ի դեպ, այցելել էր Իրաք ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի ու հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։

Այլ գործոններից են Իրանի ազդեցությանը հակազդելը և տրանսպորտային միջանցքի անվտանգության պահպանումը, որը հայտնի է որպես «Չոր ջրանցք»։ Այն նաև հայտնի է որպես «Զարգացման ճանապարհի նախագիծ» և նպատակ ունի միացնել Իրաքի Մեծ նավահանգիստը Պարսից ծոցի մոտ գտնվող Ալ-Ֆավը Թուրքիայի միջերկրածովյան ափին:

«Զարգացման ճանապարհի նախագիծը համարվում է Իրաքի ապագան»,- ասել է Դումանը՝ նշելով, որ Կարմիր ծովում շարունակվող անկայունությունը մեծացնում է նախաձեռնության հնարավորությունները:

Էմմա Չոբանյան