Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ խորտակել են ՌԴ-ին պատկանող խոշոր դեսանտային «Կեսար Կունիկով» նավը։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ հարձակման պահին այն գտնվել է Ուկրաինայի տարածքային ջրերում՝ Ալուպկայի մոտ, գրում է currenttime.tv-ն։ «Ուկրաինսկայա պրավդան» առաջինն է հայտնել նավի խորտակման մասին՝ վկայակոչելով Գլխավոր հետախուզական վարչության աղբյուրին: Վերջինի խոսքով՝ նավի վրա հարձակվել են անօդաչու սարքերի միջոցով։ Խորտակման վայրից …

