Թուրքական Քոնիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Տեղի ժամանակով 12:51-ին անհայտ պատճառով կործանվել է NF-5 տիպի ինքնաթիռ։ Օդաչուն, որը ողջ է մնացել՝ պարաշյուտով ցատկելով ինքնաթիռից, տեղափոխվել է հիվանդանոց։ Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է, որ անձնակազմի անդամներից մեկը, որը թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ է կատարել ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռի կործանման վայրում, զոհվել է։ Դեպքի …

