ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ. FT

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ և փորձել է համոզել Թեհրանին օգտագործել իր ազդեցությունը Եմենի հութիների շարժման վրա՝ դադարեցնելու Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Նշվում է, որ հունվարին Օմանում տեղի են ունեցել անուղղակի բանակցություններ, որոնք ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջինն են եղել վերջին 10 ամսվա ընթացքում։ Ամերիկյան կողմը ներկայացրել են Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Բրեթ Մաքգուրքը և Իրանում ԱՄՆ դեսպան Աբրամ Փեյլին։ Իրանը ներկայացրել է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։

Երկու պատվիրակությունների անդամները շփվել են միջնորդների միջոցով, որոնք Օմանի ներկայացուցիչներ էին։ Խորհրդակցությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենար փետրվարին, բայց այն հետաձգվեց։

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է հութիներին զենք մատակարարելու մեջ։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հենց Թեհրանի ճնշումն է ապահովելու հութիների կողմից իրականացվող հարձակումների դադարեցումը։

Իրանը ձգտում է խուսափել ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ ուղիղ հակամարտությունից և թույլ չտալ լայնածավալ տարածաշրջանային պատերազմ։ Սակայն Եմենի հութիները շարունակում են հարձակումները Կարմիր ծովում գտնվող նավերի վրա։

2023 թվականի հոկտեմբերից ի վեր խմբավորումը 99 հարձակում է իրականացրել Կարմիր ծովում և մոտակա ջրերում՝ ազդելով 15 առևտրային նավերի, այդ թվում՝ չորս ամերիկյան նավի վրա: