Ասացին՝ ծխելդ տեսագրվել է, պիտի ազատման դիմում գրես․ աշխատանքից ազատված վարորդ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը օրերս հայտնել էր, որ հունվարի 1-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսի 21 վարորդ ազատվել է աշխատանքից։

«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ, նաև՝ մարտի 8-ին կանանցից գումար գանձելը»,- գրել էր մամուլի խոսնակը։

Աշխատանքից ազատված վարորդներից մեկը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն հեռացրել են վարելու ընթացքում ծխելու և հեռախոսով խոսելու համար։ Ասաց՝ որոշումից առաջ իրեն մի քանի անգամ զգուշացրել են։

«Պարբերաբար ասել են, որ պիտի չծխենք, չխոսենք բայց ինքնաբերաբար ստացվում էր։ Անակնկալ չէր ազատումը, ասացին, որ ծխելդ տեսագրվել է, պիտի ազատման դիմում գրես։ Գրեցի, ստորագրեցի, դուրս եկա»,- ասաց աշխատանքը կորցրած վարորդը։

Մեկ այլ վարորդ ևս մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման պատճառը ծխելն է․ «Պայմանները խիստ են եղել, ծխել եմ՝ ազատվել եմ»։

Նշենք, որ ազատումները եղել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, այսինքն՝ խոսքը միայն համայնքային ավտոբուսների վարորդների մասին է։

Արփի Հակոբյան