Ալավերդու ավագանին այսօրվա նիստում անվստահություն հայտնեց մեկ տարի առաջ «Ապրելու երկրի» և ՀԱԿ-ի համագործակցության արդյունքում ավագանու կողմից համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին։ Նրա փոխարեն փակ գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Նիստն անցկացվում էր առանց համայնքապետի ներկայության, չկար նաև նիստը վարող։ ՔՊ-ն մինչ այս տևական ժամանակ բոյկոտում էր նիստերը և քվորում չլինելու …

