ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, առաջ անցնելով Բաքվի իր գործընկերներից, քննադատել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ «Ես ուղղակի ապշած և ցնցված էի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) արձագանքից, նրանք պաշտոնական հայտարարություն են տարածել Ադրբեջանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք մի կողմից ընդունում են, …

