Ստեղծումից մոտ 160 տարի անց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան բեմ կբարձրանա իտալերեն ամբողջական բնագրով

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում մարտի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան առաջին անգամ կներկայացվի իտալերեն բնօրինակով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների, երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ։

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դոնատո Ռենցետտին է (Իտալիա), բեմադրող ռեժիսորը` Ժան Ռոման Վեսպերինին (Ֆրանսիա):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմական փորձին, հետևել ընթացող ստեղծագործական աշխատանքին: Նախարարի տեղակալը անչափ կարևորել է «Արշակ Բ» օպերան բնօրինակով հայաստանյան բեմում ներկայացնելու փաստը. «Սա իրապես մեծ իրադարձություն է: «Արշակ Բ» օպերայի ստեղծումից շուրջ 160 տարի հետո այն բնօրինակով ներկայացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: «Արշակ Բ» օպերան երբևէ ամբողջությամբ՝ բնագրով չի ներկայացվել հանդիսատեսին: Իտալերենն օպերային ժանրի լեզուն է համարվում, և հատկանշական է, որ այս նախաձեռնությունը հայ կոմպոզիտորի ստեղծագործությունն արտերկրի ունկնդրին ներկայացնելու, աշխարհում տարածելու, հանրահռչակելու հրաշալի հնարավորություն է: Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան բեմադրվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի համատեքստում. թատրոնը կատարել է մեծ աշխատանք, որը միտված է նաև հայ մշակույթի հանրահռչակմանը: Մարտի 22-ին կլինի առաջնախաղը, և վստահ եմ, որ օպերային այս բեմադրությունը մեծ հաջողություն է ունենալու: Նման նախաձեռնություններ ակնկալում ենք նաև պետական ֆինանսավորում ստացող մյուս կազմակերպություններից»:

Իտալերեն բնօրինակ տեքստերի վերականգնման, վերստեղծման աշխատանքները կատարել է կոմպոզիտոր, երաժշտագետ Ջոն Սարգսյանը: Նրա խոսքով՝ «Արշակ Բ» օպերայի իտալերեն բնօրինակը ձեռագիր էր և դժվար ընթեռնելի. «Բնագրում առկա էին որոշակի անավարտ հատվածներ, թերություններ, որոնք վերականգնվել և մաքրագրվել են: «Արշակ Բ» օպերան բեմադրելու առաջարկով դիմել ենք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին: Առաջարկը պատրաստակամորեն ընդունվել է նրա կողմից, և այժմ թատրոնի ստեղծագործական անձնակազմը պատրաստվում է օպերայի առաջնախաղին, որը երբևէ չի կատարվել բնագրով»:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը նշել է, որ տարածաշրջանում առաջին հայկական օպերան, որը մեծ արժեք է, գրել է Տիգրան Չուխաջյանը. «Մոտ 160 տարի «Արշակ Բ» օպերան (բնօրինակով) սպասել է իր բեմելին, հիմա բեմ ենք բարձրացնում, և հուսով եմ, որ այն հաջողություն կունենա: Կարծում եմ, որ Տիգրան Չուխաջյանից սկսած՝ հերթով պետք է բեմ բարձրացնենք նաև մյուս հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և վերականգնենք հայկական օպերաները»:

Նշենք, որ «Արշակ Բ» օպերան Տիգրան Չուխաջյանի առաջին օպերան է, որը ավարտվել է 1868 թվականին Կ․ Պոլսում։ Մասամբ օպերան կատարվել է նույն թվականին։ Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Թովմաս Թերզյանը։