Արցախում ռուս խաղաղապահները վաղաժամ քվեարկել են ՌԴ նախագահի ընտրություններում

Լուրեր

15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 11-13-ը Բաքվում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ՌԴ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկություն են կազմակերպել Արցախում՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվում ՌԴ դեսպանատանը։

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմը, զինվորական և քաղաքացիական անձնակազմերը մասնակցել են պետության ղեկավարի ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը»։

Նշվում է նաև, որ 2023 թվականի նոյեմբերին ավարտվել է ռուս խաղաղապահ զորակազմի անձնակազմի ռոտացիան։ ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղյան տարածաշրջանում։ Նշվում է, որ «պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը»։ Սա ուշագրավ է առնվազն այն առումով, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվել է և այնտեղ բնակչություն չկա։

Հավելենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենալու մարտ 15-17-ը։

Էմմա Չոբանյան