Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այցի շրջանակում համայնքապետարանում Դանիել Դանիելյանը հանդիպել է Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ, ծանոթացել համայնքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու առկա խնդիրներին, քննարկել է համատեղ լուծումների հնարավորությունները: Այնուհետև համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարարի …