Oգոստոսի լույս 28-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով թռիչքուղին վնասվել է, հայտնում են սիրիական լրատվամիջոցները։ Այս տեղեկությունը Reuters-ի հետ զրույցում հաստատել է Դամասկոսի պաշտպանության նախարարության աղբյուրը։ SANA պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ իսրայելական ինքնաթիռները Միջերկրական ծովից գրոհել են օդանավակայանը տեղական ժամանակով ժամը 4.30-ի սահմաններում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ …