«Եվրատեսիլ 2024»-ում ՀՀ-ն ներկայացնելու է «Լադանիվա» խումբը։ Այս մասին հայտնում է «Առաջին ալիքը»։ «Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից»,- ասված է հաղորդագրության մեջ։

