Փոխնախարարը լավ PR արեց ինձ․ չեմ վիրավորվում ու բանի տեղ չեմ դնում, իսկ կոչումը խթան է. Նիկոլ Ծատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Ես շատ շնորհակալ եմ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին. անգրագիտությունը երբեմն այնքան լավ բան է…Այն, ինչ ինքն արեց ինձ համար` PR էր: Այդ շրջանում, երբ աղմուկ բարձրացավ, բոլորը փողոցում մոտենում էին ինձ, հումորով ասում էին. «Բարև ձեզ, պարոն Ծատուրյան, մենք ձեզ չենք ճանաչում»: Լուրջ չեմ վերաբերվում ճանաչել-չճանաչելու այդ թեմային, չեմ վիրավորվում ու բանի տեղ չեմ դնում»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը`անդրադառնալով ավելի վաղ փոխնախարարի հնչեցրած այն հայտարարությանը, թե «Ծատուրյանին ո՞վ է ճանաչում, որ կոչում են տվել»:

Ռեժիսորը խոսում է պատվավոր կոչումները չեղարկելու մասին նախագծից. «Կարելի է ամեն ինչ էլ չեղարկել: Բայց եթե մարդն իր ողջ կյանքում ինչ-որ գործեր է արել`ի նպաստ հայրենիքի, հաճելի է, երբ ինչ-որ կերպ նշում, արժևորում են դա: Եթե դա չլինի, մարդիկ որևէ ստիմուլ չեն ունենա, ինչ-որ խթան, ամեն դեպքում, պետք է»:

Նիկոլայ Ծատուրյանն անդրադառնում է այն քննադատություններին, թե ինքը պաշտպանում է ներկայիս իշխանությանն այն դեպքում, երբ նախորդներին կոշտ կերպով քննադատել է. «Թող ինձ կապեն այս իշխանության հետ, ես մեր նորանկախ երկրի 4 ղեկավարներից էլ դժգոհ եմ: Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, ասում էի`լավ կլինի, լավ կլինի: Հետո տեսա, որ բավական սխալներ արեց, իր կաբինետը չստեղծեց, եթե ստեղծեց էլ` սխալ մարդկանց դրեց պաշոտոնների: Փաշինյանը լավ բաներ էլ է անում, բայց նաև շատ մեծ սխալներ ունի: Ես ոչ մեկի կողմնակիցն էլ չեմ. մի մասունք կա ինձ համար` հայրենիքն է»:

Նա խոսում է հանրային հնչեղություն ունեցող թեմաների շուրջ մտավորականի դիրքորոշման մասին. «Ես բեմադրություններում ցույց եմ տալիս իմ վերաբերմունքը երկրում տիրող իրավիճակին, հայերիս թերություններին, աթոռապաշտությանը: Էլ ես ինչո՞ւ խոսեմ. ամեն բան ասում եմ մասնագիտական լեզվով»: Ռեժիսորը կարծիք է հայտնում հայ թատրոնի ներկայիս վիճակի մասին. «Թատրոնում ներկայացումների 70 տոկոսն աղբ է, բայց կա 30 տոկոս որակյալը: Մեր թատրոններում գերակա է «խրխնջիզմը», սիթքոմները տեղափոխվել են բեմ: Թատրոնն էլ իր «ռաբիսն» ունի: Բայց և կան լավ ներկայացումներ, օրինակ`Համազգային թատրոնում»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան