Բաքվում ոստիկանությունը խոչընդոտել է ֆեմինիստուհիների ակցիային․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Մի խումբ ֆեմինիստ ակտիվիստներ երեկ բողոքի ցույց են անցկացրել Բաքվի կենտրոնում «Մարտի 8․ դիրքորոշում ենք արտահայտում» կարգախոսով, գրում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը փորձել է խանգարել ակցիայի անցկացմանը։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ ոստիկանները  փակել են ակցիայի վայր տանող ճանապարհները  և որոշ մասնակիցների թույլ չեն տվել գնալ այնտեղ։ Նրանք ակտիվիստներից նաև խլել են քաղաքական բովանդակությամբ պաստառները։

Մասնակիցները պահանջել են վերջ տալ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությանը, ապահովել նրանց սոցիալական և տնտեսական ազատությունը, գործնականում կիրառել նրանց իրավունքների պաշտպանության համար ընդունված օրենքները, վերջ տալ հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականությանը և դատապարտել վաղ ամուսնությունները:

Ֆեմինիստուհիները նաև պահանջել են բանտից ազատ արձակել երիտասարդ լրագրողներ Սևինջ Վաքըֆքիզիին, Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային, որոնք ձերբակալվել են «Աբզաս Մեդիա»-ի գործով։

Ակցիայի ընթացքում հնչել են «Վերջ գենդերային բռնությանը», «Վերջ վաղ ամուսնություններին», «Մի՛ հաշտվեք, այլ հետաքննեք (կանանց նկատմամբ բռնությունը)», «Պաշտպանի՛ր աղջկան, պաշտպանիր ապագան» և այլ կարգախոսներ։

Այս անգամ ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին չեն ձերբակալել։

Էմմա Չոբանյան