«Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես է բացվել ՀՀ Ազգային ժողովում։ Ներկայացված են Բաքվի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգությունը, հայ ճարտարապետների և ինժեներների հեղինակած շինություններն ու Բաքվի հայ մեծահարուստների ժառանգությունը։ Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ հետևողական պայքարելու են, որպեսզի վերականգնեն Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց իրավունքները։ «Ինչպես գիտեք՝ …

