Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ կապված Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ստեղծված խաղաղության և անվտանգության սպառնալիքների հետ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ «Այս ամիս նախագահող գայանցիները նախատեսում են նշանակել այն Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ին»,- նշել է Պոլյանսկին:

