Գերմանական Բրանդենբուրգում էլեկտրական սյան ենթադրյալ հրկիզումից հետո, որի արդյունքում հոսանքազրկվել էին տասնյակ հազարավոր տեղի բաժանորդներ, ինչպես նաև Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհեյդեում Tesla-ի «գիգաֆաբրիկան», ամերիկյան ավտոարտադրողը կանխատեսում է, որ գործարանում արտադրությունը կդադարեցվի մի քանի օրով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ մարտի 5-ին էլեկտրաէներգիայի անջատումը հանգեցրել է հսկայական հետևանքների։ «Մենք չենք ակնկալում, որ այս …

