Թուրքերի 73 տոկոսը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում․ հարցում

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Թուրքիայի բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում։ Այս մասին են վկայում Ipsos-ի հրապարակած գլոբալ մարտահրավերների վերաբերյալ նոր հարցման տվյալները, գրում է Turkish Minute-ը։

Ipsos-ի՝ «Ինչն է անհանգստացնում աշխարհին» հարցումներից վերջինը, որն անցկացվել է 29 երկրներում ավելի քան 20,000 չափահասների խմբի միջև հունվարի 26-ից փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում, պարզել է, որ թուրքերի 73 տոկոսը կարծում է, որ երկրում ամեն ինչ «սխալ ուղու վրա է», 74 տոկոսն էլ երկրի ներկայիս տնտեսական իրավիճակը բնութագրում է որպես «վատ»:

Հետազոտության համաձայն՝ գնաճը թիվ մեկ մտահոգությունն է արդեն 23-րդ ամիսն անընդմեջ՝ միջինը 34 տոկոս։ Թուրքիան հինգերորդն է այն երկրների շարքում, որոնք գնաճը համարում են իրենց հիմնական խնդիրը (50 տոկոս)՝ Արգենտինայից (69 տոկոս), Սինգապուրից (55 տոկոս), Կանադայից (55 տոկոս) և Ավստրալիայից (51 տոկոս) հետո:

Թուրքերը մտահոգված են նաև աղքատությամբ և սոցիալական անհավասարությամբ (30 տոկոս), հանցագործությամբ և բռնությամբ (22 տոկոս), գործազրկությամբ (22 տոկոս), ֆինանսական/քաղաքական կոռուպցիայով (21 տոկոս) և ահաբեկչությամբ (20 տոկոս): Թուրքերի միայն 5 տոկոսն է դիտում կլիմայի փոփոխությունը որպես մտահոգություն։

Թուրքիայում տարեկան գնաճը փետրվարին կրկին ավելացել է՝ հասնելով 67,1 տոկոսի։

Էմմա Չոբանյան