ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ ՌԴ-ին բալիստիկ հրթիռների հնարավոր մատակարարման դեպքում

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Եվրամիության առաջնորդները պատրաստ են նոր և նշանակալից պատժամիջոցներ ձեռնարկել Իրանի դեմ այն ​​լուրերի ֆոնին, որ Թեհրանը կարող է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հաջորդ շաբաթվա գագաթնաժողովի համար պատրաստված եզրակացությունների նախագիծը։

«Եվրախորհուրդը կոչ է անում երրորդ կողմերին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին նյութական աջակցություն տրամադրելը»,- ասվում է նախագծում։

Վեց աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ «Իրանը Ռուսաստանին է տրամադրել մեծ թվով հզոր «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ, որոնք գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ խորացնելով ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև»:

«Տեղեկություններն այն մասին, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար, մեծ անհանգստություն են հարուցում։ Եվրամիությունը պատրաստ է արձագանքել արագ և միջազգային գործընկերների հետ համաձայնեցված՝ ներառյալ Իրանի դեմ նոր և նշանակալի միջոցները»,- ասվում է մարտի 21-22-ին կայանալիք գագաթնաժողովի համար մշակված հայտարարության նախագծում։