Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 2 մլն դրամ գրավը` չնայած մեղադրողների պնդումներին, որ 15 մլն կիրառվի

Լուրեր

05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր միջնորդեց Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը փոխել գրավով:

Վարդևանյանն ասաց, որ իրենք հարկադրված են այս միջնորդությունը ներկայացնում, որպեսզի Քոչարյանը, որպես Ազգային ժողովի պատգամավոր, հնարավորություն ունենա մեկնել գործուղման:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանները միջնորդել էին Քոչարյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնել, քանի որ նա պետք է գործուղման մեկնի, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը` պատճառաբանելով, որ «բացակայելու արգելք» խափանման միջոցը ժամանակավորապես վերացնելու և կրկին կիրառելու կարգ չի սահմանում:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Արամ Վարդևանյանը նշեց, որ պատգամավորի գործունեությունը քրեական դատավարության որևէ կառուցակարգի բացակայության պատճառով չպետք է սահմանափակվի և առաջարկեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել 2 մլն դրամ գրավը:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ, փաստացի, իրենք ավելի խիստ խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացնում:

Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևին էլ հայտարարեց, թե զավեշտալի է թվում այն հանգամանքը, որ Լևոն Քոչարյանը Ժնևում պետք է թաքնվի ( Քոչարյանը պետք է Ժնև գործուղվի-հեղ):

«Մենք գրավի միջնորդությանը սպասում էին նախորդ դատական նիստին, բայց հիասթափություն ապրեցինք»,- գրավի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ասաց հանրային մեղադրող Հայկ Հարությունյանը` նկատի ունենալով, որ պաշտպանները նախորդ դատական նիստին «բացակայելու արգելքը» վերացնելու, ապա այս դատական նիստին գրավ կիրառելու միջնորդության փոխարեն կարող էին ժամանակ խնայել ու գրավի միջնորդությունը նախորդ նիստին ներկայացնել: Այնուամենայնիվ, հանրային մեղադրողները չառարկեցին Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու դեմ, միայն թե ոչ 2 մլն դրամ: Մեղադրող Հայկ Հարությունյանը դիրքորոշում հայտնեց, որ գրավի չափը պետք է լինի 15 մլն դրամ, իսկ մյուս մեղադրող Արթուր Դանիելյանը նշեց` 15 մլն դրամ կամ ավելի:

Հայկ Հարությունյանը չհամաձայնեց այն պնդման հետ, որ «բացակայելու արգելք» խափանման միջոցն ինքնին և բոլոր դեպքերում ավելի մեղմ խափանման միջոց է, քան «գրավ» խափանման միջոցը:

Այն բանից հետո, երբ մեղադրանքի կողմը Քոչարյանի նկատմամբ գրավի չափը 15 մլն դրամ սահմանելու դիրքորոշում հայտնեց, պաշտպան Արամ Վարդևանյանը հարց բարձրացրեց, թե ինչու է միջին ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի համար նման խոշոր չափով գրավ կիրառելու միջնորդություն ներկայացվում:

Մեղադրող Հայկ Հարությունյանը նշեց, որ գրավի չափը նշելիս հաշվի են առել թե՛ այն հանգամանքը, որ Քոչարյանին վերագրվում է միջին ծանրության արարք, թե՛ այն հանգամանքը, որ Քոչարյանը երկրից դուրս է գալու:
Մեղադրող Դանիելյանն էլ ասաց, որ մեղադրյալի նկատմամբ գրավի չափ սահմանելիս պետք է նաև նրա գույքային դրությունը հաշվի առնել, և եթե գրավի չափը զսպող ազդեցություն չի ունենալու, ապա իմաստազուրկ է դա սահմանելը:

Լևոն Քոչարյանը նշեց, որ իրականում ոստիկաններն են իրեն խոշտանգել ու հարվածներ հասցրել, բայց ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին: Նա նաև հայտարարեց, որ իր համար վիրավորական է այն քննարկումը, որ եթե իր գրավի չափը 2 մլն դրամ լինի, ապա կարող է մտածել փախուստի մասին, իսկ 15 մլն դրամի դեպքում` չի մտածի: Բացի այդ` նա ասաց, որ իմ համար իր խոսքն ավելի բարձր արժեք ունի, քան գումարը:
Դատարանը որոշեց գրավի չափ սահմանել 2 մլն դրամը:

Արաքս Մամուլյան