Քութայիսիի միջազգային օդանավակայանը վերադարձել է բնականոն աշխատանքի, Բարսելոնա թռչող ինքնաթիռում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Կարկաշաձեն, փոխանցում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։ «Քութայիսիի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ վերադարձել է աշխատանքի սովորական ռեժիմին, և մենք կշարունակենք ընդունել ինքնաթիռներ: Ոչ մի այլ թռիչք չի հետաձգվել»,- ասել է Կարկաշաձեն: Հիշեցնենք, որ …

