ԱՄՆ-ից Պուտինին շնորհավորական զանգեր չեն լինի․ Պետքարտուղարություն

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված ընտրություններն անվանել է «աներևակայելի ոչ ժողովրդավարական գործընթաց»։

«Կարծում եմ՝ կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորական զանգեր (Պուտինին) չեն լինի»,- ասել է Պատելը։

Արևմտյան կառավարությունները Ռուսաստանում անցկացված «ընտրություններն» անվանել են անարդար և ոչ ժողովրդավարական։

Միաժամանակ, Հնդկաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան շնորհավորել են Կրեմլի առաջնորդին՝ իշխանությունը ևս վեց տարով երկարաձգելու կապակցությամբ։

Հակասական արձագանքներն ընդգծել են  աշխարհաքաղաքական ճեղքվածքը, որն ավելի է խորացել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա՝ առաջացնելով Սառը պատերազմի ավարտից ի վեր Արևմուտքի և Մոսկվայի հարաբերություններում ամենախորը ճգնաժամը: