Եվրոպան պետք է անցնի ռազմական տնտեսության ռեժիմի. մենք կլինենք հաջորդը․ Շառլ Միշել

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ԵՄ-ն պետք է իր տնտեսությունը տեղափոխի ռազմական ռելսերի վրա և ամեն ինչ անի` Կիևի հաղթանակն ապահովելու համար։ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների հաջորդ գագաթնաժողովի նախաշեմին Միշելը եվրոպական թերթերում և Euractiv կայքում հրապարակել է «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» վերնագրով սյունակ, որում նկարագրում է այն քայլերը, որոնք, իր կարծիքով, Եվրամիությունը պետք է ձեռնարկի այդ խնդիրների իրականացման համար:

Բացատրելով իր դիրքորոշումը՝ Միշելը հիշել է Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը ռուսական ներխուժումից անմիջապես հետո։

«Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի՝ «ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է» դառը խոսքերը, ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որը գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ Դրա հետ միասին, պետք է արագ փոխվի նաև Եվրամիությունը»,- գրում է Միշելը:

ԵՄ Խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չառավ Ղրիմում»։

Նրա խոսքով՝ Կրեմլը շարունակում է ապակայունացնել իրավիճակը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան երկրներում։

«Ռուսաստանը լուրջ ռազմական վտանգ է ներկայացնում մեր եվրոպական մայրցամաքի և համաշխարհային անվտանգության համար։ Եթե մենք չապահովենք ԵՄ-ի անհրաժեշտ պատասխանը և չտրամադրենք Ուկրաինային բավարար օգնություն, մենք կլինենք հաջորդը»,- նշել է Միշելը։

Այս առումով նա Եվրոպային առաջարկում է վերանայել մոտեցումը տնտեսության հետ կապված և առաջին տեղում դնել պաշտպանական խնդիրները։

«Ուստի, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանությանը և անցնենք «պատերազմական տնտեսության» ռեժիմի։ Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույսը դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից»,- գրել է Միշելը։