ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Գերմանիան ցավակցություն են հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և կոչ է արել արագ հետաքննել միջադեպը։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում:

«Մոսկովյան շրջանի «Կրոկուս սիթիում» անմեղ մարդկանց վրա կատարված սարսափելի հարձակման կադրերը սարսռեցնող են: Անհրաժեշտ է արագ հետաքննել դեպքի հանգամանքները: Մեր խորին ցավակցությունը զոհերի ընտանիքներին», – ասվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ը վշտացած է հրաձգության մասին լուրերից և փորձում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հակը։

«Մեզ ցավ է պատճառում այս լուրը, մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ կատարվածի մասին»,- ասել է նա։
ԵՄ-ն ևս դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Այս մասին X-ում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն։

«Եվրամիությունը ցնցված և ապշած է «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին հաղորդագրություններից: ԵՄ-ն դատապարտում է ցանկացած հարձակում խաղաղ բնակչության վրա: Մեր մտքերը բոլոր տուժած ՌԴ քաղաքացիների հետ են», – գրել է նա: