Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Azеrsilah փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին: Փաստաթղթի համաձայն՝ հոլդինգը ստեղծվում է Պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հոլդինգի ստեղծման նպատակն է «պաշտպանական արդյունաբերությունը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին և ապահովել բանակի ռազմատեխնիկական հագեցվածությունը հայրենական արտադրության միջոցով», «բարձրացնել պետական ձեռնարկությունների մրցունակությունը», «ուժեղացնել եկամուտների և ծախսերի նկատմամբ …