Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, քիչ առաջ սկսվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Արտյոմ Խաչատրյանի, եղբորորդու` Արամ Խաչատրյանի, «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության նախկին տնօրեն, այժմ` խորհրդատու Սեդրակ Առուտամյանի ու ևս մեկ անձի` Աշոտ Պապիկյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Մեղադրյալները չառարկեցին նիստի տեսանկարահանման դեմ, դատավոր Տիգրան Դավթյանը թույլատրեց տեսանկարահանումը: Դատարանի հարցերին պատասխանելիս Արտյոմ Խաչատրյանն …

