Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Ուկրաինայի որոշ տարածքների անօրինական ճանաչման, օկուպացիայի կամ բռնակցման: Համապատասխան ծանուցումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ «Սահմանափակող միջոցները երկարացվում են ևս 12 ամսով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրվանից։ …

