Մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին․ տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ «Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա …

