Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Միշելը հայտնել է X-ում գրառմամբ։ «Լավ քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ»,- գրել է Միշելը։ Նա նշել է, որ Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը ԵՄ օրակարգում առաջնային է։

