ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան կառույցների հետ․ ԱԳՆ
Քաղաքականություն
24.03.2024 | 18:56ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան կառույցների հետ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացիների և հայերի շրջանում հնարավոր զոհերի և տուժածների հարցով: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից․
«Բոլոր հնարավոր շրջանակների ներգրավմամբ ստուգվում է ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությունը։ Պաշտոնական հաստատման առկայության դեպքում կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։